21:01  ,  12 մայիսի, 2023

Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Հռոմի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում։

Մեկնարկում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 63-րդ ռակետ, ֆրանսիացի Գրեգուար Բարերի հետ եւ պարտություն կրեց 6:4, 4:6, 6:7 (4:7)։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 35 րոպե։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում