02:40  ,  11 մայիսի, 2023

ՉԼ․ Մխիթարյանը՝ շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Նիկոլո Բարելան։

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» խաղացել էին ոչ ոքի՝ 1:1, «Ինտերը»  «Միլանին» հաղթել էր 2:0 հաշվով բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում