Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։
Դաշտի տերերից խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն։
61-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Արքայական թիմի իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը։
«Ռեալ Սոսիեդադի» առավելությունը 86-րդ րոպեին կրկնապատկեց իսպանացի հարձակվող Անդեր Բարենեչեան։
«Ռեալը» 68 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 14 միավոր։ «Ռեալ Սոսիեդադը» չորրորդն է՝ 61 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 5 տուր։
Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր
«Ռեալ Սոսիեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:0 (տեսանյութ)
Տակեֆուսա Կուբո, 47, Անդեր Բարենեչեա, 86
Հեռացում՝ Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), 61, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում