19:09  ,  1 նոյեմբերի, 2012

Ուկրաինայի Գավաթ. 1/4 եզրափակիչում՝ «Շախտյոր» - «Կարպատներ»

Նոյեմբերի 1-ին Կիեւում կայացել է ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։

Վիճակահանությանը մասնակցել է Ուկրաինայի հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին խաղացող Վլադիսլավ Վաշչուկը։

Երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Լվովի «Կարպատների» հետ։ 

Քառորդ եզրափակիչի խաղերը կկայանան ապրիլի 17-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ հունիսի 1-ին, հայտնում է news.online.ua

Ուկրաինայի Գավաթ. 1/4 եզրափակիչ

«Արսենալ» — «Չեռնոմորեց»

«Շախտյոր» — «Կարպատներ»

«Վոլին» — «Դնեպր»

«Սեւաստոպոլ» — «Տավրիա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում