Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» հյուրընկալեց Լեւերկուզենի «Բայերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
«Ունիոն Բեռլինը» 56 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Ֆրայբուրգը», որը 1:0 հաշվով պարտության մատնեց «Քյոլնին»։
«ՌԲ Լայպցիգը» 1:0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին» եւ 54 միավորով 5-րդն է։ 6-րդ տեղում է «Բայերը»՝ 48 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բայեր»՝ 0:0
«Քյոլն» - «Ֆրայբուրգ»՝ 0:1 (տեսանյութ)
Ռիցու Դոան, 54
«ՌԲ Լայպցիգ» - «Հոֆենհայմ»՝ 1:0 (տեսանյութ)
Կրիստոֆեր Նկունկու, 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում