23:23  ,  25 ապրիլի, 2023

«Ռեալի» սենսացիոն պարտությունը` 2:4 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց կատալոնական «Ժիրոնային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:4 հաշվով։

«Ժիրոնայի» չորս գոլն էլ խփեց արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։

Մադրիդյան թիմից աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը։

Պատմության մեջ առաջին անգամ «Ժիրոնան» Արքայական ակումբին հաղթեց 2 գոլի տարբերությամբ։

«Ռեալը» 65 միավորով երկրորդն է եւ 11 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։ Երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 60 միավոր։ «Ժիրոնան» 9-րդն է՝ 41 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ժիրոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:2 (տեսանյութ)

Վալենտին Կաստելյանոս, 12, 24, 46, 62 - Վինիսիուս Ժունիոր, 34, Լուկաս Վասկես, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում