16:04  ,  23 ապրիլի, 2023

Ծանրամարտի ԵԱ․ Տիտղոսի համար պայքարում են Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (ուղիղ եթեր)

Երեւանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մեդալները կվիճարկեն գերծանր քաշային կարգի տղամարդիկ (ուղիղ եթեր

+109 կգ քաշային կարգում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր  Վարազդատ Լալայան եւ 109 կգ քաշային կարգում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան:

Վարազդատ Լալայանի նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Սիմոն Մարտիրոսյանը հայտավորվել է 435 կգ-ով:

Այս քաշային կարգում ֆավորիտը շարունակում է մնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն, 6-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն:

Նրա նախնական հայտը երկամարտում 465 կգ է: Հայ ծանրորդների միակ մրցակիցը հենց Լաշա Տալախաձեն է:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում