21:37  ,  22 ապրիլի, 2023

Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Բրայթոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 3:0 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 43, 11մ, 61, 66

Ապրիլի 23

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 19:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով