00:57  ,  20 ապրիլի, 2023

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի խաղաց «Բավարիայի» հետ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների լիայի կիսաեզրափակիչ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում մրցեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Մյունխենում տեղի ունեցած հանդիպման 37-րդ «Մանչեսթեր Սիթին» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վրիպեց։

Հոլանդը գոլի հեղինակ դարձավ 57-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո։

83-րդ րոպեին «Բավարիայի» պատասխան գոլը 11-մետրանոցից խփեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։

Առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն Անգլիայում առավելության էր հասել 3:0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում կմրցի Չեմպիոնի լիգայի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել Լոնդոնի «Չելսիին» (2:0, 2:0)։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 0:3)

Ջոշուա Կիմիխ, 83, 11մ - Էրլինգ Հոլանդ, 57

Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), 37

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում