21:42  ,  19 ապրիլի, 2023

Չեմպիոնների լիգա․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» կընդունի պորտուգալական «Բենֆիկային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Մարտինես։

 «Ինտեր» - «Բենֆիկա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Պորտուգալիայում տեղի ունեցած առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում