02:42  ,  17 ապրիլի, 2023

«Զվարթնոցում» դիմավորում են Թուրքիայից վերադարձած Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին եւ հավաքականին (ուղիղ)

Թուրքիայի Անթալիա քաղաքից հայրենիք է վերադարձել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում են զուռնա-դհոլով։ Հիշեցնենք, որ  Արթուր Դավթյանի փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռցաչվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը: 

Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:

Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում