Մոուրինյոյին չի հետաքրքրում «Ռեալի» մանկապատանեկան դպրոցը, ասել է Արքայական ակումբի նախկին մարզիչ Բերնդ Շուստերը:
«Մոուրինյոյին չի հետաքրքրում «Ռեալի» մանկապատանեկան դպրոցը: Նրա համար կարեւոր են ակումբի հաղթանակներն այս պահին: Նա ցանկանում է տիտղոսներ նվաճել: Նրան չի հետաքրքրում` իրենից հետո ինչ կլինի: Նա ստում է` հայտարարելով, որ բոլորից շատ է երիտասարդներին խաղալու հնարավորություն տալիս»,- Շուստերի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Բերնդ Շուստերը հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից 2008-ին, երբ հայտարարեց, որ «Ռեալն» ի վիճակի չէ հաղթել «Բարսելոնային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում