Բերնդ Շուստեր. Մոուրինյոյին չի հետաքրքրում «Ռեալի» մանկապատանեկան դպրոցը

19:50   31 հոկտեմբերի, 2012

Մոուրինյոյին չի հետաքրքրում «Ռեալի» մանկապատանեկան դպրոցը, ասել է Արքայական ակումբի նախկին մարզիչ Բերնդ Շուստերը:

«Մոուրինյոյին չի հետաքրքրում «Ռեալի» մանկապատանեկան դպրոցը: Նրա համար կարեւոր են ակումբի հաղթանակներն այս պահին: Նա ցանկանում է տիտղոսներ նվաճել: Նրան չի հետաքրքրում` իրենից հետո ինչ կլինի: Նա ստում է` հայտարարելով, որ  բոլորից շատ է երիտասարդներին խաղալու հնարավորություն տալիս»,- Շուստերի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Բերնդ Շուստերը հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից 2008-ին, երբ հայտարարեց, որ «Ռեալն» ի վիճակի չէ հաղթել «Բարսելոնային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։