08:56  ,  12 ապրիլի, 2023

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 12-ին կշարունակվեն քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» կհյուրընկալվի չեմպիոն «Միլանին»։

Չեմպիոնների լիգայի գավաթը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

 «Միլան» - «Նապոլի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում