Հայտնի են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Չելսի» եւ «Միլան» - «Նապոլի» առաջին հանդիպումների մրցավարները։
«Ռեալ» - «Չելսի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսիացի Ֆրանսուա Լետեսիեն։ Նրան կօգնեն Սիրիլ Մյունիեն եւ Մեդի Ռամունին։ Չորրորդ մրցավարն է Ստեֆանի Ֆրապարը։
«Միլան» - «Նապոլի» հանդիպման գլխավոր մրցավարը կլինի ռումինացի Իշտվան Կովաչը, օգնականները՝ Վասիլե Ֆլորին Մարինեսկուն եւ Օվիդիու Արտենեն, չորրորդ մրցավարը՝ Հորացիու Ֆեսնիկը։
Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում