09:03  ,  10 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա» եւ «Բենֆիկա» - «Ինտեր» հանդիպումների մրցավարները

Հայտնի են ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա» եւ «Բենֆիկա» - «Ինտեր» առաջին հանդիպումների մրցավարները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Անգլիայի եւ Գերմանիայի չեմպիոնների հանդիպման գլխավոր մրցավարը կլինի իսպանացի Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն եւ Անխել Նեւադոն։

Պորտուգալական «Բենֆիկայի» եւ իտալական «Ինտերի» հանդիպման գլխավոր մցավարը կլինի անգլիացի Մայքլ Օլիվերը, օգնականները՝ Սթյուարթ Բերթը եւ Սայմոն Բենեթը։

Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում