Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել ազգային հավաքականի երկրպագուներին Թուրքիայի եւ Կիպրոսի թիմերի դեմ խաղերում աջակցության համար։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին խաղում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը թուրքերին պարտվել էր 1:2 հաշվով։ Կիպրոսի հետ ընկերական խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում