22:13  ,  30 հոկտեմբերի, 2012

Ժոզե Մոուրինյո. Իմ հասցեին քննադատությունն իմաստ չունի

Ես ցանկանում եմ, որ «Ռեալում» հայտնվեն նոր դեմքեր, ասել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզ Մոուրինյոն:

«Քննադատությունն իմ հասցեին այն բանի համար, որ ես խաղալու հնարավորություն չեմ տալիս խաղալ երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին, անհիմն է: Պելեգրինիի օրոք հիմնական թիմում իրենց նորամուտը նշել են 3 ֆուտբոլիստներ, ովքեր միասին 9 րոպե են անցկացրել խաղադաշտում:

Ես ցանկանում եմ, որ «Ռեալում» հայտնվեն նոր դեմքեր, ովքեր օգուտ կբերեն ակումբին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» նախկին ֆուտոլիստ Գուտին քննադատել էր պորտուգալացի մասնագետին այն բանի համար, որ նա տեղ չի տալիս ակումբի սաներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում