14:10  ,  19 մարտի, 2023

UFC․ Ամերիկացի Ջասթին Գեթժին հաղթել է ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիեւին (տեսանյութ)

Լոնդոնում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 286 մրցաշարում 34-ամյա ամերիկացի թեթեւքաշային Ջասթին Գեթժին երեք ռաունդում մրցավարների որոշմամբ պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ, 30-ամյա Ռաֆայել Ֆիզիեւին։

Գեթժին 24-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա նաեւ 4 պարտություն է կրել։

Ֆիզիեւը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 14 մենամարտում կրեց երկրորդ պարտությունը։ Ֆիզիեւը ծնունդով Ղազախստանից է, բնակվում է Թաիլանդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում