09:49  ,  13 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Խաչանովը պարտվեց, Մեդվեդեւն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում են

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ եւ պարտվեց 3:6, 6:1, 4:6 հաշվով։

Դավիդովիչ-Ֆոկինայի հաջորդ մրցակիցը կլինի չիլիացի Կրիստիան Գարինը։

Աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը երրորդ շրջանում 6:2, 3:6, 6:1 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Իվաշկոյին եւ 1/8 եզրափակիչում կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ։

Չորրորդ շրջանում է նաեւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ուգո Ումբերին։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին։

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով