Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» Բիլբաոյում հյուրընկալվեց «Աթլետիկին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կատալոնական թիմի գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
87-րդ րոպեին «Աթլետիկի» գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը գրավեց հյուրերի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց ձեռքով խաղ (տեսանյութ)։
«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալի» նկատմամբ։ «Աթլետիկը» 9-րդն է՝ 33 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)
Ռաֆինյա, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:16 , 1 հոկտեմբերի
17:19 , 1 հոկտեմբերի
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի