02:06  ,  8 մարտի, 2023

ՉԼ․ «Չելսին» պայքարից դուրս թողեց «Բորուսիային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Չելսին» Լոնդոնում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Աչքի ընկան անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգն ու գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։

Առաջին խաղում «Չելսին» պարտվել էր 0:1 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Չելսի» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:0 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 0:1)

Ռահիմ Ստերլինգ, 43, Կայ Հավերց, 53, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս