15:40  ,  7 մարտի, 2023

Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում, Պետրակովի ցուցակը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

23-ամյա ֆուտբոլիստը մինչեւ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:

Որոշումն ընդունելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»:

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը։ Նրանք կպատրաստվեն մարտի 25-ին Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպմանը:

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)
Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English