14:58  ,  27 փետրվարի, 2023

Dracula Open. Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե մեդալ

Հայաստանը 8 մեդալ է նվաճել Ռումինիայում անցկացված բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարում, որին մասնակցել է 30 երկրի ներկայացուցիչ։

Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական թիմից ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը և 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը արժանացել են արծաթե պարգևի։

Եվս 3 բռնցքամարտիկ` Տիգրան Հովսեփյան, Արման Միսկարյանը և Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում