12:10  ,  26 փետրվարի, 2023

Ֆլոյդ Մեյվեզերի եւ Աարոն Չալմերսի մենամարտի լավագույն դրվագները (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը եւ խառը մենամարտերի բրիտանացի մարտիկ Աարոն Չալմերսը մենամարտ են անցկացրել Լոնդոնի O2 Arena-ում։

8 ռաունդում հաղթող չի որոշվել, քանի որ մենամարտը ցուցադրական էր։

46-ամյա Մեյվեզերը պրոֆեսիոնալ կարիերայում տարել է 50 հաղթանակ, ոչ մի պարտություն չի կրել։

35-ամյա Չալմերսը ММА-ում ունի 5 հաղթանակ, 2 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում