10:27  ,  22 փետրվարի, 2023

Յուրգեն Կլոպ․ Պետք էր 95 րոպե խաղալ այնպես, ինչպես սկզբում ստացվեց

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից» կրած 2:5 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի տնային խաղում։

«Մեր կատարմամբ սկիզբը գերազանց էր։ Դա իսկական «Լիվերպուլն» էր։ Կատարյալ ստացվեց ամեն ինչ։ Առաջին խաղակեսում լավ խաղացինք, չհաշված բաց թողած երկու գոլը։ Երկրորդ խաղակեսում մեր պաշտպանությունը չկարողացավ դիմադրել հակագրոհների ժամանակ գերազանց գործող թիմի։ Պետք էր 95 րոպե խաղալ այնպես, ինչպես սկզբում ստացվեց։

Անչելոտին հիմա կարծում է, որ արդեն նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Այս պահին ես էլ եմ այդպես կարծում, բայց երեք շաբաթում շատ բան կարող է փոխվել։ Մենք կմեկնենք Մադրիդ հաղթելու նպատակով»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումն Իսպանիայում տեղի կունենա մարտի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում