11:07  ,  15 փետրվարի, 2023

Օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն (պարային զույգեր) Ռոման Կոստոմարովի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինքնուրույն շնչել նա չի կարողանում։ Այս գիշերը ռուսաստանցի գեղասահորդը եղել է արհեստական կոմայի մեջ, հաղորդում է championat.com-ը։ Ֆիբրոզների մեծ քանակի հետեւանքով մտավախություն կա, որ Կոստոմարովի կյանքը փրկել չի հաջողվի։

Կոստոմարովը հոսպիտալացվել էր հունվարի 10-ին երկկողմանի ծանր թոքաբորբով։ Տեւական ժամանակ արհեստական շնչառության եւ արյունը թթվածնով սնուցելու սարքերին միացված լինելու հետեւանքով խախտվել էր մարզիկի պերիֆերիկ արյունաշրջանառությունը, զարգացել էին վերջույթների նեկրոզներ, որոնց հետեւանքով անդամահատել են նրա ոտնաթաթերը եւ ձեռքերի մի քանի մատը։

Կոստոմարովը 46 տարեկան է, օլիմպիական ոսկե մեդալը նվաճել է 2006թ․ Թուրինի Խաղերում Տատյանա Նավկայի հետ։ 2006-ին էլ Կոստոմարովն ավարտեց մարզական կարիերան, սակայն հանդես էր գալիս ցուցադրական ծրագրերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում