19:17  ,  13 փետրվարի, 2023

ՉԼ․ Մեսին ու Մբապեն ընդգրկվել են ՊՍԺ-ի հայտացուցակում (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու արգենտինացի Լիոնել Մեսին ընդգրկվել է ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի հայտացուցակում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նրանք վերականգնվել են վնասվածքներից հետո եւ լիարժեք մարզում անցկացրել։

ՊՍԺ-ն ու «Բավարիան» հրապարակել են հայտացուցակները։

ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (փետրվարի 15)։ Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մարտի 8-ին։

Возможно, это изображение 1 человек, стоит и текст «PARIS FCBAYERN MUNCHEN 26 ULREICH 27 SOMMER 35 SCHENK 2 UPAMECANO 4 DE LIGT 5 PAVARD 6 KIMMICH 7 GNABRY 8 GORETZKA 10 SANÉ 11 COMAN 13 CHOUPO-MOTING 19 DAVIES 20 SARR 22 CANCELO 23 BLIND 25 MÜLLER 38 GRAVENBERCH 39 TEL 42 MUSIALA 44 STANIŠIĆ 46 IBRAHIMOVIĆ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս