22:06  ,  27 հոկտեմբերի, 2012

Մխիթարյանը չի մասնակցի «Շախտյորի» հաջորդ հանդիպմանը

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 27-ին «Տավրիայի» դեմ խաղում ստացել է դեղին քարտ, ինչի պատճառով չի մասնակցի Ուկրաինայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը: Սա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի չորրորդ դեղին քարտն էր ընթացիկ մրցաշրջանում։

14-րդ տուրում «Շախտյորի» մրցակիցը կլինի մրցաշարային աղյուսակը եզրափակող Զապորոժյեի «Մետալուրգը»: «Շախտյոր» - «Մետալուրգ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում