Ավարտվեց Ֆուտզալ լիգայի Ֆինանսաբանկային կոնֆերենցիայի մրցաշարը։
Եզրափակիչում Կոնվերս բանկի թիմն ուժերը չափեց Արարատ Բանկի թիմի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող (տեսանյութ):
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Հայբիզնեսբանկի ֆուտզալիստ Նարեկ Բաբայանը, լավագույն խաղացող՝ Կոնվերս բանկի ֆուտզալիստ Դավիթ Յաղջյանը, լավագույն դարպասապահ՝ Արարատ բանկի դարպասապահ Վահագն Անտոնյանը։
Եզրափակչին ներկա էին նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում