21:56  ,  27 հոկտեմբերի, 2012

«Մետալուրգը» չկարողացավ հաղթել «Վորսկլային»

Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալեց «Վորսկլային»: Հանդիպման ընթացքում գոլեր չգրանցվեցին:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը տեղ էին գտել «Մետալուրգի» հիմնական կազմում: Ղազարյանը փոխարինվեց 80-րդ րոպեին: Արտակ Եդիգարյանը փոխարինման դուրս եկավ 93-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Մետալուրգը» զբաղեցնում է 6-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շախտյորը»:

Ուկրաինայի առաջնություն. 13-րդ տուր

«Մետալուրգ» Դ. - «Վորսկլա»` 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում