19:41  ,  27 հոկտեմբերի, 2012

«Շախտյորը» հաղթեց, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում առաջատար Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվեց «Տավրիային»: «Շախտյորի» ֆուտբոլիստները տարան իրենց 13-րդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:

49-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ Ալեքս Տեյշեյրան:

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբթղջ հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 61-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» ունի 39 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ուկրաինայի առաջնություն. 13-րդ տուր

«Տավրիա» - «Շախտյոր»`0:1

Ալեքս Տեյշեյրա, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում