Ուժգորոդի «Գեվերլան» ու Կրիվոյ Ռոգի «Կրիվբասը» ոչ ոքի խաղացին ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում: Խաղը կայացած Ուժգորոդում եւ ավարտվեց 1:1 հաշվով:
35-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Մլադեն Բերտուլովիչն առաջ մղեց «Կրվիբասին», սակայն խաղի ավարտից մեկ րոպե առաջ չեռնոգորիացի Մարկո Ռայչեւիչը «Գովերլային» փրկեց պարտությունից:
Արթուր Եդիգարյանն «Գովերլայի» մեկնարկային կազմում էր: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը խաղաց մեկ խաղակես: Եղիշե Մելիքյանն Ուժգորոդի թիմի փոխարինողների թվում էր:
«Կրիվբասը» 15 միավորով 12-րդն է, իսկ «Գեվերլան» 9 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:
Ուկրաինայի առաջնություն. 13-րդ տուր
«Գովերլա» - «Կրիվբաս»՝ 1:1
Մարկո Ռայչեւիչ, 89 – Մլադեն Բերտուլովիչ, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի