Վրաստանի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» 21-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, որն ամեն տարի կազմում է բրիտանական The Guardian-ը։ Կվարացխելիան 40-րդ տեղում է։
Լավագույն տասնյակը դեռ չի հրապարակվել։ 11-25-րդ տեղերում են հետեւյալ ֆուտբոլիստները․
- Սադիո Մանե («Բավարիա»)
- Նեյմար (ՊՍԺ)
- Հարի Քեյն («Տոտենհեմ»)
- Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»)
- Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
- Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»)
- Ֆեդերիկա Վալվերդե («Ռեալ»)
- Պեդրի («Բարսելոնա»)
- Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»)
- Էնցո Ֆերնանդես («Բենֆիկա»)
- Բուկայո Սակա («Արսենալ»)
- Ռաֆայել Լեաու («Միլան»)
- Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
- Ջամալ Մուսիալա («Բավարիա»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում