The Guardian․ Կվարացխելիան առաջին անգամ աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում է

14:24   26 հունվարի, 2023

Վրաստանի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» 21-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, որն ամեն տարի կազմում է բրիտանական The Guardian-ը։ Կվարացխելիան 40-րդ տեղում է։

Լավագույն տասնյակը դեռ չի հրապարակվել։ 11-25-րդ տեղերում են հետեւյալ ֆուտբոլիստները․

  1. Սադիո Մանե («Բավարիա»)
  2. Նեյմար (ՊՍԺ)
  3. Հարի Քեյն («Տոտենհեմ»)
  4. Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»)
  5. Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»)
  6. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
  7. Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»)
  8. Ֆեդերիկա Վալվերդե («Ռեալ»)
  9. Պեդրի («Բարսելոնա»)
  10. Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»)
  11. Էնցո Ֆերնանդես («Բենֆիկա»)
  12. Բուկայո Սակա («Արսենալ»)
  13. Ռաֆայել Լեաու («Միլան»)
  14. Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
  15. Ջամալ Մուսիալա («Բավարիա»)


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։