01:50  ,  26 հունվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը` 3:0 (ֆոտո, վիդեո)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկան անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ու մանչեսթերյան թիմի նորեկ, հոլանդացի հարձակվող Վաուտ Վեգրոստը։ Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին «Նոթինգեմ Ֆորեսթի» դարպասը գրավեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին։

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 6, Վաուտ Վեգորստ, 45, Բրունու Ֆերնանդեշ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս