23:27  ,  24 հունվարի, 2023

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց 6:1 հաշվով եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» Գելզենկիրխենում հյուրընկալվեց «Շալկեին» եւ առավելության հասավ 6:1 հաշվով։ Հյուրերը 4 գոլ խփեցին առաջին խաղակեսում։

«ՌԲ Լայպցիգը» 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր է հետ առաջատար «Բավարիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

16-ական հանդիպում անցկացրած «Այնտրախտ Ֆրանկֆուրտը», «Ունիոն Բեռլինը» եւ «Ֆրայբուրգը» ունեն 30-ական միավոր։ «Շալկեն» վերջինն է՝ 9 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Շալկե» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:6 (տեսանյութ)

Սոիտիրո Կոձուկի, 56 - Անդրե Սիլվա, 7, Բենջամին Հենրիխս, 15, Անդրե Սիլվա, 44, Տիմո Վերներ, 45+2, Դանի Օլմո, 83, Յուսուֆ Պոուլսեն, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս