16:42  ,  20 հունվարի, 2023

Խաչանովը Տիաֆոյին հաղթելուց հետո աջակցություն է հայտնել Արցախին

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթելուց եւ առաջին անգամ այս մրցաշարի 1/8 դուրս գալուց հետո ռուսաստանցի Կարեն Խաչանովն աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։

Ավանդույթի համաձայն՝ հաղթանակից հետո թենիսիստներին հնարավորություն է տրվում կորտում աշխատող տեսախցիկի վրա գրություն թողնել։ Խաչանովն անգլերեն գրել է «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։

Հիշեցնենք, որ հայ թենիսիստը երրորդ շրջանում մրցեց 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ եւ հաղթեց չորս սեթում՝ 6:3, 6:4, 3:6, 7:6(11:9)։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 32 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկան, որը 7:6 (8:6), 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում