21:11  ,  7 հունվարի, 2023

«Ռեալը» պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Վիլյառեալից» աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Իերեմի Պինոն եւ իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։ Արքայական թիմից գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 38 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Բարսելոնան», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 27 միավորով 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)

Իերեմի Պինո, 47, Ժերար Մորենո, 63, 11մ  - Քարիմ Բենզեմա, 60, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում