Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Վալյադոլիդին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում մահացած աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեի հիշատակը։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի դուբլը վերջնամասում։
«Ռեալը» 38 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Բարսելոնայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ Կատալոնական թիմը դեկտեմբերի 31-ին կընդունի «Էսպանյոլին»։
Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Վալյադոլիդ» - «Ռեալ»՝ 0:2 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 83, 11, 89
Հեռացում՝ Սերխիո Լեոն («Վալյադոլիդ»), 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում