16:20  ,  30 դեկտեմբերի, 2022

«Ինտերը» հաղթել է, Մխիթարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

Մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվող Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» ստուգողական հանդիպում է անցկացրել իտալական «Սասուոլոյի» հետ։ Միլանյան թիմն առավելության է հասել նվազագույն հաշվով։ Միակ գոլը 63-րդ րոպեին խփել է բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որին գոլային փոխանցում է կատարել իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է «Ինտերի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 49-րդ րոպեին։

Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունվարի 4-ին։ «Ինտերը» 16-րդ տուրում կընդունի «Նապոլիին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում