14:51  ,  26 հոկտեմբերի, 2012

«Դնեպրին» տեխնիկական պարտություն է գրանցվել

Դնեպրոպետրովսկի «Դնեպրին» տեխնիկական պարտություն է գրանցվել ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության շրջանակում կայացած «Զարյայի» հետ խաղում:

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ «Զարյայի» հետ խաղում «Դնեպրի» կազմում խաղադաշտում եղել են յոթ լեգիոնակններ, ինչն անթույլատրելի է, հաղորդում է Football.ua-ն:

12-րդ տուրից հետո «Դնեպրն» ունի 24 միավոր եւ Կիեւի «Դինամոյի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Եվրոպայի լիգայում ուկրաինական ակումբը երրորդ տուից հետո 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է F խումը, որում ընդգրկված են նաեւ հոլանդական ՊՍՎ-ն, իտալական «Նապոլին» եւ շվեդական ԱԻԿ-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում