01:54  ,  23 դեկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» դուրս թողեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ 3:2 հաշվով առավելության հասավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, 10 րոպե անց «Լիվերպուլից» հավասարությունը վերականգնեց պորտուգալացի հարձակվող Ֆաբիու Կարվալյուն։ 48-րդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն արդեն 1 րոպե անց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը խփեց պատասխան գոլը։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը 58-րդ րոպեին խփեց հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդը», «Նոթինգեմ Ֆորեսթը», «Չարլթոնը», «Լեսթեր Սիթին», «Նյուքասլը», «Սաութհեմփթոնն» ու «Վուլվերհեմփթոնը»։

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 10, Ռիյադ Մահրեզ, 47, Նաթան Ակե, 58 - Ֆաբիու Կարվալյու, 20, Մոհամեդ Սալահ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում