Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականը նահանջել է 2 աստիճան եւ 95-րդն է։ Այս տարին ազգային թիմը սկսել էր 92-րդ տեղում։
Բրազիլիայի հավաքականը պահպանել է առաջին տեղը աշխարհի առաջնությունից հետո, որի քառորդ եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Խորվաթիային։
Չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինան բարձրացել է մեկ աստիճան եւ երկրորդն է։
Բելգիան նահանջել է 2 աստիճան եւ չորրորդն է։ Անգլիան մնացել է 5-րդ տեղում։ Նիդեռլանդները բարձրացել է երկու տեղով եւ 6-րդն է։
Կիսաեզրափակիչում Արգենտինային 0:3 հաշվով պարտված Խորվաթիան բարձրացել է 5 աստիճան եւ 7-րդն է։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած եւ 0:2 հաշվով Ֆրանսիային պարտված Մարոկկոն 22-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում