WhoScored․ ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը

22:08   19 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում ըստ դիրքերի ամենաբարձր միջին գնահատականով չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականից ընդգրկվել է միայն հարձակվող Լիոնել Մեսին, WhoScored-ի վարկածով։

Դարպասապահ․ Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա, «Դինամո Զագրեբ»)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ), Տիագո Սիլվա (Բրազիլիա, «Չելսի»), Հարի Մագուայր (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Տեո Էրնանդես (Ֆրանսիա, «Միլան»)։

Կիսապաշտպաններ․ Կազեմիրո (Բրազիլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ․ Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Աթլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ), Լիոնել Մեսի (Արգենտինա, ՊՍԺ)։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով պարտության է մատնել Ֆրանսիային  (2:2, 1:1, 11մ` 4:2)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.