22:33  ,  6 դեկտեմբերի, 2022

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյան․ Եթե չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է այլ երկիր ներկայացնելու մտադրության  մասին։

«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. Եթե էտպեսա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել է Էրիկ Իսրայելյանը։

Նոյեմբերին Իսպանիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակիչում նա 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:

18-ամյա բռնցքամարտիկը երիտասարդների Հայաստանի չորրորդ աշխարհի չեմպիոնն է՝ Բագրատ Օհանյանից (1999), Նիկոլ Հարությունովից (2012) եւ Անուշ Գրիգորյանից (2014) հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում