Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն հաջողությամբ վիրահատվել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Մանեն չի կարողանա մասնակցել նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
30-ամյա ֆուտբոլիստը աջ սրունքի ջլային վնասվածք էր ստացել նոյեմբերի 8-ին «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (6:1)։ Սադիո Մանեն չէր հեռացվել Սենեգալի հավաքականի հայտացուցակից, սակայն հավաքականի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ խմբային փուլի հանդիպումները նա բաց կթողնի։
Սադիո Մանեն առաջիկայում վերականգնողական փուլ կսկսի Մյունխենում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի