10:29  ,  18 նոյեմբերի, 2022

Սադիո Մանեն վիրահատվել է Ավստրիայում

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն հաջողությամբ վիրահատվել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Մանեն չի կարողանա մասնակցել նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։

30-ամյա ֆուտբոլիստը աջ սրունքի ջլային վնասվածք էր ստացել նոյեմբերի 8-ին «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (6:1)։ Սադիո Մանեն չէր հեռացվել Սենեգալի հավաքականի հայտացուցակից, սակայն հավաքականի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ խմբային փուլի հանդիպումները նա բաց կթողնի։

Սադիո Մանեն առաջիկայում վերականգնողական փուլ կսկսի Մյունխենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English