18:41  ,  24 հոկտեմբերի, 2012

«Տոտենհեմը» չի գնի Վիլիանին ձմռանը

Վիլիանն արտակարգ ֆուտբոլիստ է, ասել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:

Վիլիանն արտակարգ ֆուտբոլիստ է, բայց մենք պետք է հարգենք այն ֆուտբոլիստներին, ովքեր կան մեր տրամադրության տակ: Մենք հունվարին չենք գնի Վիլիանին:

Մենք գործակալներ ունենք ամբողջ աշխարհում, ովքեր տեղեկատվություն են հավաքում, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանը չենք դիտարկում որպես թիմի կազմն ամրապնդելու ժամանակահատված: Մինչեւ հունվար մի քանի ֆուտբոլիստներ կվերականգնվեն վնասվածքից եւ հենց նրանք էլ կլինեն մեր ամրապնդումը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանին ցանկանում էին ձեռք բերել «Տոտենհեմը» եւ «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով