19:57  ,  13 նոյեմբերի, 2022

«Ռոման» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Տորինոյի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դժվարությամբ հասավ ոչ ոքի արդյունքի՝ 1:1:

Հյուրերի միակ գոլը 55-րդ րոպեին խփեց լեհ կիսապաշտպան Կարոլ Լինետին։ Ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ «Ռոման», սակայն իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին չկարողացավ արդյունավետ իրացնել։

Հոռեմական թիմը խուսափեց պարտությունից սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի գոլի շնորհիվ ավելացված չորրորդ րոպեին։

«Ռոման» 27 միավորով 7-րդն է, «Տորինոն» 9-րդն է՝ 21 միավոր։ 

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռոմա» - «Տորինո»՝ 1:1 (տեսանյութ)

Նեմանյա Մատիչ, 90+4 - Կարոլ Լինետի, 55

Չիրացրած 11մ՝ Անդրեա Բելոտի («Ռոմա»), 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով